00:00:00

Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել

20:09, 22 փետրվար 2024 Իրավական

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր տեսաաուղերձում հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Նրա նկատմամբ քրեական հետապնդում կայացնելու որոշում չի կայացվել։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին ոստիկանների կողմից Աբովյան փողոցից բերման էր ենթարկվել Աշոտ Դանիելյանը ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով:

«Իմ նկատմամբ կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել»,- ասել է Աշոտ Դանիելյանը՝ իր ուղերձում շնորհակալություն հայտնելով Շահրամանյանին՝ նրան հավատալու համար։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր