44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց։
Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշել է, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալ յուրաքանչյուր շաբաթը մեկ այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Գալեյանը երկու ամսով կալանավորվեց, որից հետո նրա փաստաբանը հայտնեց, որ հերոսի հոր առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան։ Դատարանը բավարարել էր միջնորդությունն ու Գալեյանի փախանման միջոց էր ընտրել տնային կալանքը։