Ադրբեջանցի ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։ Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Մոսկվայում, «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։
Վերջինս ինստագրամի իր էջում հայտնել էր, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին, և վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև: Նրա փաստաբանը ևս հաստատել է տեղեկությունը և մանրամասնել, որ մեղադրանք է առաջադրված։