Աշոտ Հովհաննիսյանն արդեն ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ կից լուսանկար հրապարակելով։
Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է դատախազի որոշմամբ։ Ըստ դատախազության՝ նկատի են ունեցել, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: