00:00:00

Հայաստանից փորձել են մի քանի հազար դոլարի մաքսանենգ ոսկի տանել Վրաստան

16:55, 19 փետրվար 2024 Իրավական

Վրացի մաքսավորները կանխել են «Սադախլո» անցակետի միջոցով (Հայաստանի հետ սահման) 16,7 հազար լարի (մոտ 6,2 հազար դոլար) ոսկյա զարդերի մաքսանենգության փորձը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով եկամուտների ծառայությանը:

Զննության ժամանակ օտարերկրյա քաղաքացուց առգրավել են 171.1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Թե որ երկրի քաղաքացի է սահմանախախտը, չի նշվում։

Օտարերկրացու գործն ուղարկվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր