Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին հայտնել է նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք՝ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջի» ընկերության վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Irakanum.am