Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում երեկ ձերբակալվել է ՀՀ Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Հակակոռուպցիոնից մանրամասներ չեն հայտնում, թե հատկապես ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Մհեր Բիշարյանը։ Կառույցի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց Բիշարյանի ձերբակալման փաստը։ Նա ասաց, որ Բիշարյանին մեղադրանք է առաջադրվել՝ համապատասխան հոդվածով։ Այլ մանրամասներ ըստ անհրաժեշտության կհայտնեն՝ ավելի ուշ։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ մանրամասների կառույցը չի տիրապետում։ «Պարոն Բիշարյանի օգնականի կողմից երեկ զեկուցվել է, որ նա իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել։ Այլ տեղեկատվության չենք տիրապետում»,– ասաց խոսնակը։
Irakanum.am