00:00:00

Հայտնի է՝ ինչ գործով է Քերոբյանը կանչվել հարցաքննության

15:39, 15 փետրվար 2024 Իրավական

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Քննչական կոմիտե է հրավիրվել նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Այս մասին փոխանցում են Irakanum.am–ի իրավապահ աղբյուրները։ Հիշեցնենք, որ հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։ Երեկ արդեն Քերոբյանը հրաժարական ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից։ Նրա՝ ՔԿ–ում հնարավոր հարցաքննության մասին Irakanum.am–ը գրել էր օրեր առաջ։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ սույն գործով հարցաքննության կկանչվի նաև Ֆինանսների նախարարը։

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նոր նախարարի նշանակմանը, ապա մենք գրել էինք, որ իշխանությունը քննարկում է ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը։ Վերջինս այսօր կառավարության նիստը դեռ չավարտված եկել էր գործադիրի շենք, բայց հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր