00:00:00

Ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերություններն ամբողջությամբ վերականգնել են պետությանը պատճառած՝ 43,5 մլն դրամ վնասը. Դատախազություն

12:13, 13 փետրվար 2024 Իրավական

Դատախազը ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերությունների երկու տնօրենների վերաբերյալ գործն ուղարկել է դատարան. այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

 

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս:

 

2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամ վնասը:

 

«Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր