00:00:00

Իրականում ինչ ցուցմունք է տվել Անի Գևորգյանը․ փաստաբանը՝ մանրամասներով

18:37, 12 փետրվար 2024 Իրավական

«Իրականում ցուցմունք եղել է, բայց այդ ցուցմունքը որեւէ մեկի դեմ չի եղել։ Ցուցմունքը իրենից ներկայացնում է Անի Գևորգյանի մասնակցությամբ ամբողջ հանգամանքները, մասնավորապես իր աշխատանքային պարտավորությունների կատարումը, թե ինչպես է առնչվել, ինչ գործառույթներ է իրականացրել հիշյալ մրցույթի հետ կապված»,– Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե իր պաշտպանյալը ցուցմունք է տվել «Սիներջի» ընկերության տնօրեն, կալանավորված Աշոտ Հովհաննիսյանի դեմ։ Փաստաբանն ասաց, թե նույն այդ ցուցմունքը առերեսման ժամանակ ասել է, և Աշոտ Հովհաննիսյանը ոչ միայն հաստատել է այդ տեղեկությունները, այլև՝ ընդունել։ «Ես չգիտեմ, որտեղից այդ տեղեկությունները, բայց կարծում եմ, որ իրականության հետ առհասարակ կապ չունեն»,– ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե այս պահին գործն ինչ փուլում է, փաստաբանն ասաց․ «Այս պահին դատախազի որոշմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ երաշխավորություն, գրավ և երկրից բացակայելու արգելք։ Դա կիրառվել է երկու աշխատակիցների նկատմամբ, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ»։

Ինչ վերաբերում է Աշոտ Հովհաննիսյանին, ապա Մուշեղ Ալեքսանյանի խոսքով, նրա վերաբերյալ ևս պատգամավորները երաշխավորություն էին ներկայացրել։ «Դեռ ծանոթ չենք դատախազի որոշմանը, բայց ամեն դեպքում նախաքննության փուլում կան մեզ որոշ սաստեցնող խնդիր՝ նախաքննական գաղտնիք, և դրանով պայմանավորված ամբողջ  ինֆորմացիա չենք տրամադրում»,– նշեց Ալեքսանյանը, հավելելով, որ իրենց կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը շարունակում է ուժի մեջ մնալ, և այդ բողոքը կապ չունի դատախազության կողմից ընտրված խափանման միջոցի փոփոխության հետ, քանի, որ իրենք բողոքարկել են Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը։

Հիշեցնենք, որ  դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր