00:00:00

ԲԴԽ-ն հրապարակել է ողջամտության և իրավական պետության շրջանակներից դուրս տեսանյութ. սահմանադրագետ

15:30, 11 փետրվար 2024 Իրավական

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն ԱՆԿԱԽ պետական մարմին է, որը ԵՐԱՇԽԱՎՈՐՈւՄ է դատարանների և դատավորների անկախությունը:

Այս սահմանադրաիրավական կարգավորման պայմաններում՝ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է ողջամտության եւ իրավական պետության շրջանակներից դուրս տեսանյութ, որով թիրախավորվում են դատավորները՝ բացահայտ միջամտելով դատավորների գործունեությանը եւ սուբյեկտիվ գնահատականներ են տրվում դատական գործերին՝ խախտելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը։

Այն պետական մարմնին ոչ հարիր, պոպուլիստական ու մանիպուլյացիոն բնույթ ունեցող տեսանյութ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր