00:00:00

Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

15:27, 10 փետրվար 2024 Իրավական

2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի  Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տսրածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12  մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր