00:00:00

Արմեն Չարչյանը մեղավոր ճանաչվեց․ դատարանը հրապարակեց դատավճիռը

11:51, 05 փետրվար 2024 Իրավական

Քիչ առաջ դատարանը հրապարակեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի դատավճիռը, ըստ որի՝ Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և դատապարտեց ազատազրկման 4 տարի ժամկետով։ Նշանակված պատժում ներառվեց նաև կալանավորման տակ գտնվելու ժամանակահատվածը և վերջնական պատիժ սահմանվեց 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը։ Նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան երեք տարի ժամկետով։

Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։  Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Նույն թվականի հունիսի 21-ին Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։

Դեկտեմբերի 10-ին  դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։ Խափանման այդ միջոցը դատարանը թողեց ուժի մեջ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր