00:00:00

Տարածքային կառույցներ են պետք. ՔՊ անդամները այցելել են Էջմիածին. «Ժամանակ»

14:02, 23 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Էջմիածին են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում և ԱԺ նորընտիր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Էջմիածնում տարածքային կառույց հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Հանդիպմանը ներկա են գտնվել ապրիլյան հանրահավաքների ակտիվիստները: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին տարածքային կառույցներ պետք է ստեղծվեն բոլոր մեծ բնակավայրերում, որտեղ դրանք մինչ այդ չեն եղել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր