00:00:00

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել. «Ժողովուրդ»

13:48, 23 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրերս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է:
Թեև Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվել` հակառակ այն բանի, որ հարուցված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ: Փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործով տևական ժամանակ է` որևէ քննչական գործողություն չի կատարվում, բայց և այն չի կարճվում: «Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել»,- ասաց նա»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր