Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։
«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Բալայանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,-հայտնում է ԲԴԽ-ն։
Նշենք, որ մյուս թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն էր՝ Դավիթ Խաչատուրյանը, որը պարտվեց։