00:00:00

Քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ

10:28, 02 փետրվար 2024 Հասարակություն

Ուկրաինայի Դնիպրո քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի մարզպետ Սերհիյ Լիսակի հետ։

 

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի մարզերի միջև համագործակցության հարցերը, մարզի հայ համայնքի խնդիրներն ու մարզի կարիքները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։

 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը նպաստավոր է երկկողմ համարգործակցության օրակարգը առաջ մղելու համար։

 

Հանդիպմանը ներկա է եղել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

 

Հանդիպումից առաջ դեսպանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կողմից Դնիպրոյի զինվորական հոսպիտալին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր