Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում տարակուսեց՝ ինչու՞ ենք մենք ասում Հայոց բանակ և չենք ասում՝ ՝ Հայաստանի Հանրապետության բանակ։ Կողքից, ըստ նրա, այլ կերպ է ընկալվում։
«Նախորդ օրն իմ աչքին ընկավ մեր բանակի օրվա հետ կապված էմբլեմը, ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում՝ Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք՝ Հայոց բանակ։ Ու մենք չենք նկատում դա, մեզ համար այնքան սովորական բան է։
Բայց եկեք մի հատ կողքից նայենք՝ էս Հայաստանի Հանրապետությունը ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ՝ հայերի բանակ։
Բայց կներեք, հայեր կան ամեն տեղ։
Լավ, Ամերիկաայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք»,- «կողքից» նետված հայացքի իր մեկնությունը տվեց Նիկոլ Փաշինյանը։