00:00:00

Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները կհրավիրվեն հարցաքննության

19:11, 01 փետրվար 2024 Իրավական

Irakanum.am–ի՝ իրավապահ աղբյուրների փոխանցմամբ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով առաջիկայում կհարցաքննվեն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մենք տեղեկացանք, որ վերջիններիս դեռևս հարցաքննության չեն հրավիրել, բայց իրավապահների սեղանին դրված են անուններ, որոնք առաջիկա օրերին հերթով կհրավիրվեն Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ըստ էության չհերքեց մեր տեղեկությունը։ «Բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվելու են դեպքպի բացահայտման և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Այդ  թվում հարցաքննություններ և քննչական և վարութային այլ գործողություններ»,– ասաց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի այսօրվա այն հայտարարությանը, թե դեռ պետք է պարզաբանվի, թե ինչ է նշանակում հափշտակություն, կամ առևերևույթ չարաշահում տերմիները, ապա Գոռ Աբրահամյանն ասաց․ «Գործի վերաբերյալ ինչ անհրաժեշտը էր հրապարակայնություն ապահովելու համար քննչական  կոմիտեն արդեն ներրկայացրել է։ Բնականաբվար վերջնական իրավական գնահատակնները կտրվեն քրեական վարույթի նախաքննության ընթացքում»։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը։ Երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է 6 անձի: Նրանց թվում է Էկոնոմիկայի նախկին փոխնարարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահի եղբոր կինն ու այլ անձինք։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր