00:00:00

«Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը 2 ամսով կալանավորվել է

14:56, 01 փետրվար 2024 Իրավական

«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է ՏՏ ոլորտի առաջատարներից «Սիներջի» ընկերությունը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնում է 24News-ի թղթակիցը դատարանից։

 

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Էկոնոմիկայի նախարարությունում ընթացող քրեական գործի շրջանակներում, որով այս պահին անազատության մեջ է նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, նույն «Սիներջիի» նախկին աշխատակից, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

 

Ինչպես հայտնել էինք, նրա գործով նիստը նույնպես վերջացել է, սակայն դատական որոշումը դեռ չի հրապարակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր