00:00:00

Ծանր մարմնական վնասվածք պատճառած 26-ամյա Նիտհին Ս.-ն կալանավորվել է

18:33, 31 հունվար 2024 Իրավական

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նիտհին Ս.-ն: Նա 2023 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր