00:00:00

Ֆելիքս Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը. Նա շարունակելու է քվեարկել խղճի թելադրանքով. «Հրապարակ»

13:26, 23 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ։ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին հորդորել է, որ այսուհետ համախմբված ու միասնական գործեն։ Ցոլակյանն ասաց, որ իրեն չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը, ինքն այսուհետ էլ քվեարկելու է խղճի թելադրանքով․ «Ես չեմ փոշմանել, իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»։ Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հեռացնի իրեն։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Սակայն «առայժմ» չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Նա հերյուրանք համարեց տեղեկությունը, թե ՀՀԿ-ն իրենից մեծ գումար է հետ պահանջել՝ իր ընտրվելու վրա ծախսածը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր