00:00:00

Հայաստանը, որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ օտար ափերից հայհոյեն ժողովրդին. ՀՌՀ նախագահ

15:47, 30 հունվար 2024 Հասարակություն

Հայաստանը, որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը, նստած օտար ափերում, ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, Հայաստանի ղեկավարությանը՝ անկախ նրանից, թե մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե չէ. լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու մասին ՀՌՀ որոշմա մասին հարցին՝ ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

 

Նրա խոսքով՝ բացի հայհոյանքը՝ տեղի է ունեցել օրենքի խախտում՝ հաղորդումներից մեկում եղել են բռնության կոչեր, սպառնալիքներ։

 

 «Որոշման մեջ մենք որոշեցինք շատ չծավալվել, որովհետև տհաճություն էր պատճառում, և շարունակաբար տեսնելով դա մի քանի հաղորդման ընթացքում՝ վարչական վարույթ հարուցեցինք, և այլ պատիժ չէր մնում, քան 30 օրով կասեցնել «Սպուտնիկ» ռադիոյի հաղորդումները»։ 

 

Նշենք, որ ՀՌՀ-ի որոշմամբ՝ «Սպուտնիկ» ռադիոկայանը վերադարձել է եթեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր