00:00:00

Աստղ Գալեյան. Ամեն ինչ կատարվում է սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս

15:01, 30 հունվար 2024 Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։

Նիստից հետո Գարիկ Գալեյանի կինը Աստղ Գալեյանն ասաց.  «Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ  կատարվում է դիտավորյալ, վարկաբեկելու, սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս»։

Նա համոզված է, որ քանի այս իշխանությունը կա, ոչ մի դրական տեղաշարժ պետք չէ ակնկալել։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանը ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ 

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 2023 թ. նոյեմբերի 2-ին կայացած նիստում վերացրել էր Գ. Գալեյանի նկատմամբ սահմանված կալանքը, որպես խափանման միջոց՝ կիրառելով գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր