Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նամակ է հղել գլխավոր դատախազին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծելու գործով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսական տան մամուլի ծառայությունից։
«Մենք անընդունելի ենք համարում այն գործողությունները, որոնք առաջացնում են ազգամիջյան ատելություն և այլատյացության վրա հիմնված բռնության կոչեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարությունների հետ, և միջադեպի հեղինակը պետք է պատասխանատվության ենթարկվի», - նշել է նա և հավելել, որ մեղավորը պետք է պատժվի։
Հիշեցնենք՝ հունվարի 30-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ «Tik Tok» սոցցանցի օգտատեր Սամվել Շիրինյանը հանդգնորեն պոկում և տրորում է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալում ծաղկեպսակներ և վիրավորական մեկնաբանություններ հնչեցնումՌուսաստանի Դաշնության հասցեին։