00:00:00

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիան»․ խոշոր հարկատուների ցանկը․ «Ժողովուրդ»

09:01, 30 հունվար 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Ըստ այդ ցուցակի՝ առաջին 6 հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 70․8 մլրդ դրամ մուտքերով, «Գրանդ Տոբակո»-ն՝ 55 մլրդ 286 մլն դրամ, «Գազպրոմ Արմենիան»-ն՝ 48․5 մլրդ դրամ, «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 46․1 մլրդ դրամ, «Ֆրիթի Ուեյ»՝ 33․2 մլրդ դրամ, «Վայլդբերրիզ»-ը՝ 26 մլրդ 492 մլն դրամ։

2023 թվականի տարեկան տվյալներով՝ հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Կոմբինատի տարեկան հարկերի եւ տուրքերի վճարը, նախորդ տարվա համեմատ, նվազել է։ 2022 թվականին այն կազմել է 44 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ՝ աճել էր 2.3 անգամ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է, որի 2023 թվականի հարկերը, 2022 թվականի հարկերի հետ համեմատ, աճել են 2 մլրդ դրամով։ «Գազպրոմ Արմենիա»-ն արդեն տեւական ժամանակ է՝ մնում է 1000 խոշոր հարկատուների առաջատարների ցանկում։

Հետաքրքիր փաստն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն տարեցտարի նվազեցնում է հարկերը. այս տարի երկրորդ հորիզոնականը զիջել է «Գրանդ Տոբակո»-ին։ Նախորդ տարի «Գազպրոմ Արմենիա»-ի հարկերը կազմել էին 52 մլրդ դրամ՝ այս տարի նվազելով գրեթե 4 մլրդ դրամով։

2022 թվականին նույն ցանկի 6-րդ հորիզոնականում գտնվող «Մոբայլ Սենթր Արթ»-ը, որը Mobile Centre բջջային հեռախոսների խանութների ցանցն է, 2023 թվականին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 2022 թվականին այն եղել է 40-րդ հորիզոնականում, 2022 թվականին ընկերության հարկերը քառապատկվել էր՝ վճարելով 17.6 մլրդ դրամ։

«Ֆրիթի Ուեյ»-ը նախորդ տարի 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլդ 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Ընկերության հարկային աճը նկատելի էր դեռ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, հենց այսպես էլ այն 22-րդ հորիզոնականից բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Բարձրանալով 17 հորիզոնական՝ ընկերության հարկերի եւ տուրքերի վճարը աճել է 25 մլդ դրամով։ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ներկայացնում է Vesta տեխնիկայի վաճառասրահները։

«Վայլդբերրիզ»-ի հարկային մուտքերն ու վճարները սենսացիոն են հայկական շուկայի համար։ 2023 թվականի հունվար-դեկտեմբերի հարկերը գրեթե 35 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։

Ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ըստ էության, վճարվել է պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 77 %-ը։

2022-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,926 մլրդ դրամ, իսկ 2023-ին՝ 2,221 մլրդ դրամ։ 1,926 մլրդ դրամից 1,490 մլրդ դրամը ապահովել են առաջին 1000 խոշոր հարկ վճարողները»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր