00:00:00

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

21:48, 29 հունվար 2024 Հասարակություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ  Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Աբովյանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր