Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է 2024 թ. մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«1952 թվականին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու գրանցել 2024 թ. հունվարի 29-ին, ժամը 11:23-ին», - ասվում է ԿԸՀ-ի նիստում ընդունված որոշման մեջ։ Բացի այդ, ԿԸՀ-ն ևս 198 մարդու միաձայն հաստատել է որպես նախագահ Պուտինի վստահված անձ։ Քաղաքական գործիչն, ընդհանուր առմամբ, ունի 544 գրանցված վստահված անձ։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնին հավակնում է 11 մարդ։