Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարվեց նախազգուշացում:
«Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում Դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է Գործը: Միաժամանակ, Դատավորը Գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է», - ասվում է ԲԴԽ հաղորդագրությունում։