00:00:00

Մի վախեցեք հերոսներին հարգել ու մեծարել կենդանության օրոք, նրանցից ոմանք այսօր գերի են Բաքվում

15:55, 28 հունվար 2024 Հասարակություն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նահատակված հերոսներին սիրելն ու հարգելը հեշտ է, քանի որ նրանք ոչ մեկին չեն խանգարում։ Կենացներ է՝ ասում ենք ու անցնում։ Նույնքան  հեշտ է սիրել կորսված հայրենիքը, քանի որ այն պատասխանատվություն ու ամենօրյա քրտնաջան պայքար չի պահանջում։

Նահատակված հերոսներին խոնարհումս։ Բայց կենդանիները մեղավոր չեն, որ չեն նահատակվել։ Մեր կողքն են նաեւ հայ ազգի կենդանի հերոսները… Արցախ ազատագրած ու Երրորդ Հանրապետություն կառուցած հերոսները։ Նրանցից ոմանք այսօր գերի են Բաքվում։

Մեծն Նժդեհը կարեւորում էր հայ ազգի «մեծ մեռելների» պաշտամունքը։ Բայց մենք պարտվելու ենք միշտ, քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից։

Մի վախեցեք հերոսներին հարգել ու մեծարել կենդանության օրոք․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր