Ստամբուլում մեկ մարդ է զոհվել կաթոլիկ եկեղեցու վրա աղոթքի ժամանակ զինված հարձակման հետևանքով, թվիթերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր ժամը 11:40-ին Ստամբուլի Սարիեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում (քաղաքի հյուսիսում) զինված հարձակման հետևանքով զոհվել է քաղաքացի Դ.Թ.-ն»,- գրել է նա։
Նախարարը նշել է, որ երկու հարձակվողները եղել են դիմակներով և «մասնակցել» են կիրակնօրյա աղոթքին։
Նա հայտարարել է հարձակման լայնամասշտաբ հետաքննություն սկսելու մասին։ Այժմ կատարվում են հանցագործների որոնողական աշխատանքները։