00:00:00

Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չի ընդունվել Ռուսաստանի, Իրանի և Արցախի կողմից. «Հրապարակ»

13:00, 23 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարևանների կողմից։ Խոսքն Իրանի և Ռուսաստանի մասին է։ Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արևմտամետ։ Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլև տնօրինելու է բանակի և ռուսական ռազմաբազաների տեղեկատվությանը։ Այս նշանակումը լավ չեն ընդունել նաև Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր