00:00:00

Ձնամաքրման աշխատանքները բավականին լավ էին Քանաքեռ– Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ ու Կենտրոն վարչական շրջաններում

23:49, 27 հունվար 2024 Հասարակություն

Երևանում երեկվանից տեղացող առատ ձյունը որոշակի անհարմարություններ էր պատճառել ինչպես վարորդներին, այնպես էլ՝ հետիոտներին։ Այսօր արդեն  օրվա երկրորդ կեսից հետո արդեն մի շարք վարչական շրջաններում իրավիճակը բավականին լավ էր։ Մասնավորապես մենք շրջեցինք Քանաքեռ– Զեյթուն, Աջափնյակ, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններով և նկատելի էր, որ իրականացված ձնամաքրման աշխատանքները տվել են իրենց արդյունքը և ճանապարհները անցանելի էին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ ճանապարհներին առկա իրավիճակին անդրադարձել էր նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։ «Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում»,– գրել էր Ավինյանը, հավելելով, որ այսօր և վաղը «կամրիր գծերում» կանգառած վարորդները չեն տուգանվի։

Նշենք, որ այս պահին Երևանում տեղումները դադարել են, բայց ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են այն հատվածներում, որտեղ դեռ առկա է մերկասառույց։

Հավելենք նաև, որ առանձին վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերում ևս պարբերաբար հրապարակվում են լուսանկարներ արված աշխատանքների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր