00:00:00

Հայր Հակոբն իր ողջ կյանքի ընթացքում ջանացել է բարին գործել․ Արցախի թեմը ցավակցություն է հայտնել

19:55, 26 հունվար 2024 Հասարակություն

Արցախի թեմը ցավակցություն է հայտնել Հայր Հակոբի մահվան կապակցությամբ․

«Ցավով տեղեկացանք Արցախի թեմում ժամանակին իր հոգևոր սպասավորությունը բերած Կարեն Ապրեսեանի (Հայր Հակոբ) մահվան բոթի մասին: Նա իր ողջ կյանքի ընթացքում ջանացել է բարին գործել և հնարավորինս շատ հայրենակիցների ուղղորդել դեպի Հայոց Եկեղեցու ճշմարիտ հավատք:

Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի ննջեցյալի հոգին:

Տեղեկակացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 27-ին ժամը 18։00-ին ք. Երևանի Լուկաշինի 152 հասցեում գտնվող Սան Լազարո սգո սրահում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր