00:00:00

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

13:14, 26 հունվար 2024 Հասարակություն

Վերջին օրերին եղանակային դժվարին պայմաններում՝ ձյան առատ տեղումներ‚ սաստիկ բուք‚ ձնահյուս‚ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձմեռային ընթացիկ պահպանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվել և կատարվում է շուրջօրյա աշխատանք։ 
 
Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն։
 
Այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր