Ադրբեջանում 2023 թվականին ականների և զինամթերքի պայթյունների զոհ է դարձել 58 մարդ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Նույն տարում 39 ադրբեջանցի է վիրավորվել ականների և զինամթերքի պայթյուններից:
2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ականների և զինամթերքի հետևանքով զոհվել է 342 ադրբեջանցի, 277-ը` վիրավորվել։