00:00:00

Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների վերադարձը պետք է լինի հայ ժողովրդի միասնական պահանջը

20:10, 25 հունվար 2024 Հասարակություն

Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել․ 

«Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։

Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր»,- գրել է Թանդիլյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր