00:00:00

Արտաշատցի 55-ամյա կինը հացաբուլկեղենի խանութում կեղծ թղթադրամներ էր իրացրել

13:24, 25 հունվար 2024 Իրավական

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները դրամանենգության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 24-ին. այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:

 

Հետագա միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատիրություններից մեկի տնօրենը ոստիկաններին է ներկայացրել 10 000 դրամ անվանական արժեքով երկու կեղծ թղթադրամ և հայտնել, որ հունվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 55-ամյա համաքաղաքացին է դրանցով գնումներ արել:

 

55-ամյա կինը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր