00:00:00

Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն վեճը չի շարունակի. Փաստաբանը՝ Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անունները ՀՀ-ում անցանկալի համարվող անձանց ցանկից հանելու մասին

13:01, 25 հունվար 2024 Իրավական

Հունվարի 22-ին վարչական դատարանը հրապարակել է անցանկալի անձ ճանաչված ազգությամբ հայ Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ վճիռները։

 

«Հրապարակված որոշմամբ դատարանը շատ հստակ և համակարգային վերլուծությունների միջոցով ճանաչել է իրավահարաբերության բացակայությունը և ԱԱԾ-ին պարտավորեցրել է, որպեսզի հանեն Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի տվյալներն անցանկալի անձանց ցուցակից»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

 

Նրա խոսքով՝ ամենևին չնսեմացնելով ԱԱԾ-ի դերակատարությունը, այս երկու գործերը կարևոր նշանակություն ունեն սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության տեսակետից։

 

Բացի Փափազյանից և Աբրահամյանից, ՀՀ-ի համար անցանկալի անձիք էին ճանաչվել նաև Ասլան Ասլանյանը, Արթուր Նժդեհ Քարաքավորյանը և Սյունե Աբրահամյանը։ Նրանց վերաբերյալ գործերը, Մինասյանի խոսքով, գտնվում են իրավական տարբեր գործընթացներում։

 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ շատ բարձր է գնահատում դատարանի որոշումը։

 

«Հույս ունեմ, որ այս գործով վեճը շարունակելու առիթ չի լինի, թեպետ հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կդիմի վերաքննիչ դատարան։ Բայց նաև հույս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապես ծանոթանալուց հետո կփորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար։ Շատ կարևորելով որոշումը, տեսնում ենք զարգացման հնարավորություն, որ հատկապես կասկածի տակ չդրվի այն մարդկանց Հայաստան վերադառնալու իրավունքը, ում համար Հայաստանը հայրենիք է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր