Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով վերջինիս փաստաբան Վարազդատ Հարությունյանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով։