00:00:00

Եվրախորհրդարանում ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով համագումար կանցկացվի

17:02, 24 հունվար 2024 Լեռնային Ղարաբաղ

Եվրոպական խորհրդարանում կանցկացվի Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով քննարկում, փոխանցում է «Արմենպրես»-ը։

 

«Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով համագումարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, իսկ հայկական ինքնատիպ մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացվում է, իսկ Ադրբեջանի այդ քայլն անպատիժ է մնում։

 

«Քրիստոնեական և հրեական մշակույթն Արևմտյան քաղաքակրթության հենասյունն են, և մենք պետք է պետք է դա պահպանենք միայն խոսքով, այլ գործով։ Այո, ԵՄ-ն այսօր գազի կարիք ունի, որի համար պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել կամ անտեսել ԵՄ-ի արժեհամակարգը», - նշել է Լիքսմանը։

 

Համագումարի բանախոս, Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 2005-ին, երբ Նախիջևանում ոչնչացվեցին հազարավոր հայկական խաչքարեր։ «Մենք հասել ենք այս կետին, քանի որ դա կանխելու համար ոչինչ չի արվում», - ասել է Բալայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր