00:00:00

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելով ուզում ենք երեխաների մեջ սերմանել ակտիվ քաղաքացի դառնալու գիտակցումը. ԿԳՄՍ փոխնախարար

16:49, 24 հունվար 2024 Հասարակություն

Ցանկացած գործընթաց, ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, մարդիկ են գտնվում, որ հակափաստարկներ են գտնում. լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծին։

 

Ըստ նրա՝ կարևոր է ցանկացած նախագծի հիմնավորվածությունը հասկանալ, իհարկե, մասնագիտական կարծիքը, հանրության կարծիքը հաշվի առնելով։

 

«Մեկանբանությունը ճիշտ չէ, որևէ մեկը չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրել ենք մեր ժողովրդի պատմությունը՝ ինչ-որ ինտերվալներով։ Բնականաբար, եթե մենք խոսում ենք մեր երկրի ժողովրդի, մշակույթի, կրոնի մասին, ապա ուսումնասիրվելու է դպրոցում ողջ ժամանակափուլերում»,-ասաց նա։

 

Հարցին, թե նման նախագիծ բերելու հրատապությունը ո՞րն է, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկացած փուլում էլ, երբ փոփոխություն է իրականացվում, կարող է հարց ծագել ինչու այս փուլում։ Կարևորում ենք, որ դպրոցներն իրենց աշխատանքներն իրականացնելիս երեխաների մեջ սերմանեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված դերը կարևորելու, կրթությունը արժանապատիվ և որակյալ ստանալու, ինչպես նաև կրթություն ստանալու մոտիվացիան փոխելու և քո երկրի զարգացման հարցում քո դերակատարման հարցի գիտակցումը»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր