00:00:00

Սանկտ Պետերբուրգի նավահանգստում առգրավվել է 1200 կգ կոկաին՝ 13 միլիարդ ռուբլի արժողությամբ

14:01, 24 հունվար 2024 Իրավական

Ռուսաստանի մաքսավորներն Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների հետ համատեղ Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում հայտնաբերել և առգրավել են կոկաինի խմբաքանակ` ավելի քան 1 200 կգ քաշով և 13 միլիարդ ռուբլի մոտավոր արժեքով։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հարուցվել է գործ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ։

«Կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցրել են Հյուսիս-արևմտյան մաքսային վարչության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վարչության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում: Առգրավվել է ավելի քան 1 200 կգ թմրանյութ, որի արժեքը սև շուկայում գերազանցում է 13 միլիարդ ռուբլին։ Այդ փաստով Բալթյան մաքսային ծառայությունը  հարուցել է քրեական գործ», - ասված է հաղորդագրության մեջ։

Թմրանյութը հայտնաբերվել է սուրճի տոպրակների մեջ զննության սարքավորումների միջոցով, բեռը հասել է Բելգիայի Անտվերպեն նավահանգստից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր