7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանների մոտ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ղազախստանի Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։