00:00:00

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը

21:33, 22 հունվար 2024 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը: Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը: Նշվածի վառ ապացույցն է Ջուղայի խաչքարերի հիմնովին ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը (https://monumentwatch.org/.../%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2.../ ),նման փաստերը մեկ տասնյակից ավելին են:

Հունվարի 22-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը https://t.me/ararathau/21114 լուսանկար է հրապարակել, որտեղ հստակորեն երևում է Սպիտակ խաչ վանքում կատարված հերթական վանդալիզմը: Սպիտակ խաչ վանքը գտնվում է բռնազավթված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։ Վանքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ՝ այցելելով այս հղումով https://monumentwatch.org/.../%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF.../:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային արժեքների գողությունը, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր