00:00:00

Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է

17:17, 22 հունվար 2024 Հասարակություն

Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։

Ֆեյսբուքի էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով  ԿԳՄՍ նախարարությունն առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»․

«ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ։ Սա սոսկ բառերի փոփոխություն չի լինելու, այլ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ։

Լռության, անտարբերության, կեղծ հայրենասիրության այս մթնոլորտում ամեն ինչ էլ սպասելի է՝ զինանշանի, օրհներգի փոփոխություն և այլն։ Հավատացեք՝ սա էլ վերջը չէ․․․ ինչ էլ անեն, անմահ չեն, իսկ պատմության դատաստանն անողոք է»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր