00:00:00

Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

13:04, 22 հունվար 2024 Հասարակություն

Առաջիկայում նախատեսում ենք շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կվարեն մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,-ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ վերլուծել են շտապօգնության կանչերի ուշացումների վիճակագրությունը.

«Հունվարի առաջին 18 օրերի ընթացքում 19 595 կանչից 1 829 ուշացում է եղել, 6 բողոք է գրանցվել, որից 4-ը վերաբերել է ուշացումներին»։

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 1-03-ին ուղղված զանգերի սպասարկման որակը պետք է բարելավել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր