00:00:00

Բանական որևէ անձ կհասկանա, թե ինչ անգին ավանդ է Հայոց եկեղեցու և հայ հոգևորականի համար Հայոց պատմությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան

10:47, 22 հունվար 2024 Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն ամենայն ուշադրությամբ ունկնդրել է Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճը ու սատարում է Տիար Միքայել Բադալյանին։

 

«Բարձր գնահատանք հայ մտավորականին, ով ամենայն նախանձախնդրությամբ և վճռականությամբ տեր և պաշտպան է պատմագիտությանը:

 

Կմաղթեմ, որ Հայոց պատմության գիտական հաստատությունները միակամ և միախորհուրդ, ամենայն բծախնդրությամբ տեր լինեն Հայոց պատմության ուսումնական ձեռնարկներին, Հայոց պատմության դասավանդման հետ կապված բոլոր հարցերին՝ թույլ չտալով, որ նույնիսկ որևէ վրիպակ տեղ գտնի Հայոց պատմության մատյաններում:

 

Հայ մարդու համար ինչպես սուրբ է Աստվածաշունչը, այդպես և սուրբ է Հայոց պատմության դասագիրքը. Հայոց պատմահայրը եղել է Սբ Մովսես եպիսկոպոս Խորենացին:

 

Բանական որևէ անձ կհասկանա, թե ինչ անգին ավանդ է Հայոց եկեղեցու և հայ հոգևորականի համար Հայոց պատմությունը՝ նախաստեղծման ժամանակներից մինչև մեր օրերը»,- Facebook-ում գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր