ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Նախարարի այցը ՄԱԿ նախատեսված է հունվարի 22-ից 24-ը։ Նա կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եռամսյակային բաց բանավեճերին Մերձավոր Արևելքում իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան հարցի շուրջ, ինչպես նաև Ռուսաստանի նախաձեռնությամբ ուկրաինական հարցով ԱԽ նիստին։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Լավրովը որևէ շփում չի ծրագրում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։