Համբուրգում հսկայական մերկ կնոջ արձան է տեղադրվել, որը Գերմանիայի նախկին վարչապետ Անգելա Մերկելին է հիշեցնում, գրում է Bild-ը։
«Այստեղ բոլորն այս արձանը պարզապես Մերկել են անվանում։ Էլ ո՞վ կարող էր լինել։ - հրապարակմանը ծիծաղելով ասել է մի անցորդ։
Լրատվամիջոցների հարցումների արդյունքում պարզվել է հետևյալը. քանդակի մարմինը ժամանակին եղել է Գեորգ Բյուխների «Դանտոնի մահը» դրամայի դեկորացիայի մի մասը, բայց առանց գլխի։
Արձանը հետագայում վաճառվել է շենքային համալիրի սեփականատիրոջը, որտեղ գտնվում է նաև թատրոնը։
Նա, պետք է որ, արձանի վրա Մերկելի գլուխը դրած լինի։ Սակայն, թե ինչ նպատակով է նա դա արել, հրապարակմանը չի հաջողվել պարզել։